Logo

«Խաթաբալա»-ն ասում է…

Հեղինակ
Մարիամ Սուքիասյան
00:00 / 13.11.2018ՄՇԱԿՈՒՅԹ
խա - «Խաթաբալա»-ն ասում է...
  • -Ախպեր ջան, ես ուզում եմ էս պուճուր բաժակով… քու անունը ո՞նց է: 
    -Գևորգ:
    -Հա՜, Գեորգի ջան… քու ընտանիքի, քու էրեխեքի ու քու կենացը: 
    -Բայց ես ընտանիք չունեմ:
    -Կունենաս, հոգուդ մեռնիմ,  կունենաս, խմի՛:

 

  • -Մի րոպե, օրիորդ, ներեցեք, օրիորդ: Օրիորդ, ներեցեք խնդրեմ: Մի վախենաք խնդրեմ: Կարելի՞ է հրամանքդ իմանամ, Մարտիրոսյանցի տունը որտե՞ղ է այստեղ:
    – Էս քուչումը Մարտիրոսյանցի տուն չկա:
    -Ինձ այստեղ ասացին:
    -Չեմ գիտի, պարոն:
    -Իսկ դուք չգիտե՞ք, որ կողմը հարցնեմ:
    -Ախ, Աստուծ, ասում եմ չեմ գիտի:

 

  • -Աղջիկը լավ աղջիկ է: Ջերմ, սիրուն, խելոք, որևէ պակաս չունի, ուսում առած: Տո մի տես, թե ինչ ես դառել է, իսկական չոփ ես դառել:
    -Տո առանց սիրու ո՞նց կպսակվիս: Է՜, լավ է…
    -Տո սերս որն է տո, հիմիկվա սերը իսկական մալարիա է, նիհարում ես: Էս աղջիկը շատ լավ աղջիկ է: 3000 թուման փող, 2000 թումանի էլ բաժին ունինք քեզի համար պահած, քեզ էլ որ տեսնի շատ կհավանի: 

 

  • -Աղջիկ տեսա՞ր: Լավ աղջիկ է, համեստ, սիրուն, ուսում առած, բոյն էլ պակաս չունի, 3000 թուման փող, 2000 թուման էլ բաժին:Շատ ես հավնո՞ւմ:
    -Շատ:
    -Բա էլ ի՞նչ էիր ասում, թե Մարտիրոսյանցի տունն ես փնտրում: Ի՞նչ պտուղն ես Գեորգի ջան:

 

  • Լավ խաբար եմ բերել: Լավ տղա է, իրա ոտովն է եկել, քու Մարգրիտին քուչում թե բալկոնում տեսել է ու հավանել է: Գնա՞մ բռնիմ բաց չթողնիմ: 

 

  • -Մոտեցավ ինձ մի ջահել ֆրանտ: 
    -Հետո՞: 
    -Էլ ի՞նչ հետո:
    -Լեղիս պատռվեցավ, հենց գիտեի սիրտս կեհա:
    -Բա ինչի՞ վախեցար, հո քեզ չէր ուտի:
    -Ի՞նչ գիտիմ:
    -Տղեն սիրո՞ւն էր:
    -Ջահել, սիրուն, սև ցիլինդրը գլխին, պեռչատկեքը հագած: Ասավ, մի վախենար խնդրեմ, կարելի՞ է հրամանքդ իմանալ, թե Մարտիրոսյանցի տունը որն է էստեղ: Մի դրան տեսեք, ոնց էլ համարձակվեց:
    -Բախտավոր ես Նատալյա, ջահել, սիրուն, սև ցիլինդրը գլխին…

 

  • -Ես բոլորովին միտք չունեմ այդ ձևով ամուսնանալու:
    -Ի՞նձ ձևով, տո:

    -Միթե՞ կարելի է կին ուզել առանց փոքրիշատե նրան ճանաչելու: 
    -Վույ մե, տո, աղջիկը, որ կա, անկտրել ձմերուկ է. ինչ բախտդ կուտա, կուտա: Ո՞նց կարա ճանչնա, ով կթողնի իրա աղջկա հետ սիլիբիլի  էնես:

 

  • Ես քեզ քա՞նի անգամ եմ ասել դոշերդ փակե, տո դոշերդ: Տուն գնա՛: 
    Էս կնանիքն էլ որ դոշերը բացում են…

 

  • Ամեն բանում խաբում ենք ու խաբում ենք: Ուտելու մը, խմելու մը, հագնելու մը, մի խոսքով՝ նստում ենք, թե վեր ենք կենում, պառկում ենք, թե ման ենք գալի, ծիծաղում ենք, թե լալիս ենք՝ խաբում ենք, խաբում ենք ու խաբում: 

 

  • -Վռազ գործ ունիմ քեզ հետ:
    -Դե մի շունչդ ետ բեր, հետո պատմի:
    -Տո ո՞նց շունչս ետ բերեմ, երբ որ ուրիշի շունչը դուրս կտրելու վրա է:

 

  • -Ասում են, էս ֆրանտը Զամբախովի աղջկան՝ Մարգրիտին է ուզում: 
    -Քա Մարգրիտի՞ն: 
    -Վույ աղջի, էն մեծ քթանո՞ւն է: 
  • Հիմա էնքան քիչ մարդածու կա ու Մարգրիտին փայ ընկնի:

 

  • Մինչև գոնե մեկ անգամ էլ չտեսնեմ ու նրա խոսակցությունը չլսեմ, այդ բանը բոլորովին չի լինի, ինձ մի՛ համոզեք:

 

  • -Դու իմը լսե որդի, երեսդ խաչ հանի ու գնա դեմը նշանը տուր: 
    -Գնա տո գնա, թե չե աղջկան ձեռներդ կփախցնեն:
    -Որ սպանեք էլ չեմ կարող:

 

  • -Չի գալի:
    -Ո՞նց չի գալի:
    -Որ չի գալի ես ի՞նչ անիմ տո:
    -Ես կեհամ նրա մոտ:Ես մին սխալութեն ունեմ. ես խիստ կէժանացնեմ իմ ապրանքը:
     

 

  • -Էգուց կեհաս պարոն Մասիսյանցի տուն:
    -Նորի՞ց: 
    -Կասես, որ Զամբախովի ազգականը մեռել է: 
    -Ո՞վ է մեռել: 
    -Որ պետք լինի, կմեռնի: 

 

  • -Գեորգի ջան դու ջահել ես, ինչ որ ասեմ, պիտի դիմանաս: Իմ ու Զամբախովի ազգականն է մեռել:
    -Ո՞վ:
    -Լավ տղա էր:Զամբախովը շատ էր սիրում նրան, օգնում էր: Պարիժում էլ ուսումի տվեց:
    -Ո՞վ էր:
    -Նկարիչ էր:

 

  • -Էս հայտնի Կատոն է: 
    -Որը՞: 
    -Էն բեջուռեն: Լավ համբավ ունի, իրեք մանեթանոց է:
    -Երեք մանե՞թ: Երեք մանեթանոցը լավ կուլի տո՞:

    -Մարդու հախն էդ է…

 

  • -Հացի գինը իրեք կոպեկ է դառել:
    -Լացն էլ է թանկացել:
    -Ի՞նչ ես զարմանում՝ լաց էլ կա, լաց էլ:
    -Աբա մե լաց ըլի տեսնիմ:
    -Սա ի՞նչ արժե:
    -Իրեք մանեթ:
    -Տո էս մեռելի վրա խոմ քանդվեցինք:
    -Տուր թո գնա, իրեք մանեթի էղածն ինչ է տո:
    -Փողը դու տուր էլի:
    -Իմ աղջիկը հոմ չեմ մարդու տալի:
    -Սկսե՞նք:
    -Սկսեք:
    -Սկսե:

 

  • -Լավ բոլա: Էս իրեք մանեթի լացի՞: 
    -Գլո՞ւխ ես պահում, մե մարդավարի արա…իրեք մանեթ ենք տալի: 

 

  • Մե հինգ հոգի տղաներ էլ կապած պահի ու լավ կհագցնիս մթոմ Մարգրիտի ուզողներն են կասես:

 

  • -Ա՜խ: 
    -Քեզ ի՞նչ էլավ ծո: 
    -Ոնց որ հարազատ լինի: 

 

  • Մարգրիտի ուզողներն են: Էս առաջինը, որ տեսնում ես, Մարգրիտի սիրուց հալումաշ է եղել: Էն երկրորդը, որ ձեռքերը խաչել է… էս ո՞վ է տո, չիմ գիտի, թե ով է տո: Էս երրորդը գառան պես տղա է, էս էլ Գիրի Դանիելյանը, կնյազի ցեղից:
  • -Իսային ասել է, որ խիստ անհամբեր ես, ամա հիմի մի քիչ անհարմար է, մի քիչ վուխտ անցնի, արի նշանը տուր:
    -Տո էս հիմիկվա ջահելներն էլ որ համբերություն չունին:
    -Չէ, չիմ կարնա, թող համբերի: Բողազս էլ որ դուրս կտրի չէ հիմի չիմ կարնա: 

 

  • -Էն մարդն էսպես է ասում.«Մինչև չտեսնիմ Մարգրիտին, հետը չխոսիմ, ոտս չեմ դնի էդ մարդու տուն»:
    -Բա չասի՞ր, որ մեր քաղքի օրենքը էտենց չի, մեր վարքը էտենց չի:
    -Ասիմ, բա չասիմ: Չէ, որ չէ ասում է, պտի տեսնվիմ Մարգրիտի հետ:
    -Ի՞նչը տեսնի, տո Մարգրիտի ի՞նչը տեսնի:
    -Որ քո ապրանքը էդ է, ես ի՞նչ անեմ տո:
  • -Ո՞ւր, տո ո՞ւր:
    -Շապկես, շապկես մոռցա:
    -Շապկի վո՞ւխտ է: Մի տեսնիմ ինչ են անում:
    -Մի նայի, հիմիկվա ջահելները իրար լավ են հասկանում, դու գործ չունիս:

 

  • -Բարի իլի քու ոտը, փեսա ջան: Հիմի ինձ ասա որդի, աղջիկաս որ դուրս բերիմ մտքումդ կա, որ ուզիս նրան, թե՞ սիլիկ-բիլիկ ես ուզում անիլ հետը:
    -Սիլիկ-բիլիկ չանիս տո:
    -Պարոն Իսա՛յի: 

 

  • -Սա Մարգրիտը չէ: 
    -Ի՞նչ է ասում:
    -Մարգրիտը չէ կասե:
    -Հանա՞ք է անում: 
    -Բա ինչ է անում:

 

  • -Այ իմ տեսած Մարգրիտը:
    -Էս խո իմ կնիկն է տո:
    -Էս Իսայու կնիկն է տո, վունց կարամ քիզ տամ:
    -Ես որ չիմ կարա ու չիմ կարա:
    -Վերջացրե՛ք պարոն, Դուք խելագարվել եք:
    -Գիժը դու ես մունդրիկ:

 

  • -Աղջիկ մարդու տալն էլ մե փեշակ է:
    -Դժվար է: Մեռել առնիլ, լաց ըլնիլ, մուֆտա փող մսխիլ:

 

Տես նաև՝

«Մենք ենք մեր սարերը» ասում է…

«Մեր մանկության տանգոն» ասում է…

«Կտոր մը երկինք»-ը ասում է…

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ