Գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը հիմնական պայմանագիր կկնքի ակումբի հետ, հայտնում է Ֆլորիան Պլետենբերգը:
«Ցլերը» որոշել են ֆրանսիական ՊՍԺ-ից գնել 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը: «Լայպցիգը» 50 միլիոն եվրո կվճարի՝ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու համար (գումարած հավելավճարները): Ընդհանուր գործարքի համար գերմանական ակումբը տրանսֆերային շուկայում կթողնի 80 միլիոն եվրո:
Կողմերի պայմանագիրը նախատեսված կլինի 2.5 տարվա համար և ժամկետը կսպառվի 2027 թվականի հուլիսի 1-ին:
Խավի Սիմոնսը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում «Լայպցիգի» կազմում անցկացրել է 11 հանդիպում, խփել է 4 գոլ ու կատարել է 3 արդյունավետ փոխանցում: