«Բայերը» հայտարարեց, որ թիմի հարձակվող Խավիեր Հերնանդեսը կարիերան կշարունակի «Վեսթ Հեմում»:
Գերմանական ակումբի պաշտոնական կայքի տեղեկությամբ, մեքսիկացի հարձակվողը վաղը բուժզննում կանցնի Լոնդոնում և պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
Անգլիական մամուլի տեղեկությամբ, Չիչարիտոյի տրանսֆերը կկազմի 13 մլն. եվրո:
29-ամյա հարձակվողը «Բայերի» կազմում հանդես էր գալիս 2015 թվականից: Ակումբի կազմում անցկացրած 76 խաղում նա դարձել է 39 գոլի հեղինակ:

