Logo

Խեդիրան նշել է բոլոր ժամանակների լավագույններին՝ ըստ դիրքերի

20:36 / 05.02.2025Ֆուտբոլ
null

Բրիտանական Goal պարբերականը բլից հարցում է անցկացրել «Ռեալի» ու Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սամի Խեդիրայի հետ՝ պարզելու, թե ովքեր են բոլոր ժամանակների և ակտիվ լավագույն ֆուտբոլիստներն աշխարհում՝ ըստ դիրքերի:

Բոլոր ժամանակների լավագույն հարձակվողը, ըստ Խեդիրայի, բրազիլացի Ռոնալդոն է, իսկ ներկա պահին՝ Էռլինգ Հոլանդը:

Կիսապաշտպանի դիրքում Խեդիրան պատմության լավագույնին համարում է Զինեդին Զիդանին, իսկ ակտիվ ֆուտբոլիստների շրջանում՝ Ռոդրիին:

Գերմանացու կարծիքով՝ բոլոր ժամանակների լավագույն պաշտպանը Պաոլո Մալդինին է, իսկ դարպասապահը՝ Մանուել Նոյերը: Նույն դիրքերում ներկա պահին Խեդիրայի համար լավագույններն են Անտոնիո Ռյուդիգերն ու Տիբո Կուրտուան:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ