Logo

«Խելագարություն է. հիանալի խաղացողի են կորցնում». Պոգբան` Ռեշֆորդի` «Բարսելոնա» մոտալուտ տրանսֆերի մասին

12:53 / 21.07.2025Ֆուտբոլ
null

«Մոնակոյի» նորեկ Պոլ Պոգբան քննադատել է «Մանչեսթեր Յունայթեդին» ակումբի վինգեր Մարկուս Ռեշֆորդից բաժանվելու համար, հաղորդում է Goal-ը։

«Խելագարություն է, բայց անկեղծ ուրախ եմ նրա համար։ «Մանչեսթեր Յունայթեդը» հիանալի խաղացողի կկորցնի։ Ավելի վատ ակումբի համար, իսկ «Բարսելոնան» հիանալի տրանսֆեր կիրականացնի։

«Մանչեսթեր Յունայթեդը» մի շարք նոր ֆուտբոլիստներ է ձեռք բերել, իսկ գլխավոր մարզիչը, ենթադրում եմ, ցանկանում է նոր թիմ կառուցել։ Ամորիմն իրավիճակի համար այնքան էլ մեղավոր չէ։ Նա հաղթանակներ պետք է տանի։ Եթե չհաղթի, նրան կհեռացնեն»,- ասել է ֆրանսիացի ֆուտբոլիստը։

Պոգբան 2016-2022թթ. Ռեշֆորդի հետ հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ