Խառը մենամարտերի անվանի մարզիկ Քոնոր Մաքգրեգորը հիացմունք է հայտնել իր մասնակցությամբ Roadhouse ֆիլմի հաջողությունից:
«Շնորհավորում եմ Amazon-ին, որ Roadhouse-ը դարձավ նրանց պատմության ամենաշատ դիտումներ ունեցող ֆիլմը:
50 միլիոն մարդ՝ երկու շաբաթում: Դա նշանակում է, որ 10 օրում ֆիլմը 750 միլիոն դոլար կբերեր կինովարձույթում: Սա պարզապես խելագարություն է:
Շնորհավորում եմ նկարահանման թիմին, շատ հաճելի էր մասնակցել այդ նախագծին»,- X սոցիալական ցանցի իր էջում գրել է UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոը:
Հիշեցնենք, որ 1989 թվականի ֆիլմի ռեմեյքի ռեժիսորը Դագ Լայմանն է, իսկ գլխավոր դերում է հոլիվուդյան աստղ Ջեք Ջիլենհոլը:


