Logo

Խելահեղ պայքար ու չեմպիոնական գոտու 2 պաշտպանություն. UFC-312-ն արդարացրեց սպասելիքները

Հեղինակ
Մհեր Սարգսյան
18:25 / 10.02.2025Խառը մենամարտեր
Բացառիկ
null

UFC-ն վերադարձավ այնտեղ, որտեղ մենամարտերը երբեք ձանձրալի չեն լինում: Սիդնեյում կայացած UFC-312-ն արդարացրեց բոլոր սպասելիքները: Qudos Bank Arena-ում տպավորիչ մենամարտ անցկացրին Ջեյք Մեթյուսն ու Տալիսոն Տեյշերան, իսկ Ուեյլի Ժանն ու Դրիկուս դյու Պլեսին անհավանական հաղթանակներ տարան ու պաշտպանեցին չեպիոնական գոտին:

Ջեք Մեթյուսն ուժերը չափեց Ֆրանսիսկո Պրադոյի հետ։ Առաջին ռաունդի մեկնարկում մարզիկները միմյանց բաց պայքար առաջարկեցին: Մենամարտում քիչ էին հարվածները, բայց աչք շոյող էր մարտիկների պաշտպանությունը թեյքդաուններից։ Պրադոն 7 փորձ կատարեց մրցակցին պարտեր դրություն իջեցնելու, բայց դրանցից միայն մեկն ավարտեց հաջողությամբ, իսկ Մեթյուսը շատ հաշվենկատ նահանջում էր և սպասում հակագրոհի հնարավորության։ Հակագրոհների միջոցով Ջեյք Մեթյուսը մի շարք դիպուկ հարվածներ կատարեց ու հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:

Օրվա հետաքրքիր մենամարտերից էր Ջասթին Տաֆա – Տալիսոն Տեյշերա դիմակայությունը: Ավստրալիայի ներկայացուցիչ Տաֆան, որը մեկ տարի չէր եղել օկտագոնում, չկարողացավ լուրջ պայքար առաջարկել UFC-ում նորամուտը նշող Տալիսոն Տեյշերային:

Մենամարտից մեկ օր առաջ «Բեդ Մենն» ասել էր, որ ամբողջությամբ պատրաստ է, բայց Տեյշերան անակնկալներ ուներ Տաֆայի համար: Բրազիլացին շատ դոմինանտ գործեց և հենց առաջին առաջին ռունդում ուժեղ հարվածով մրցակցին տապալեց՝ կոտրելով նրա քիթը: Տալիսոնը շատ արագ հարվածաշար անցկացրեց ու ստիպեց մրցավարին դադարեցնել մենամարտը: Տալիսոն Տեյշերան կարիերայի 8-րդ հաղթանակը տարավ: Բրազիլացին շարունակում է մնալ անպարտելի:

Երեկոյի քոմեյն իվենթում հանդիպեցին Ուեյլի Ժանն ու Տատյանա Սուարեսը։ Մենամարտի ֆավորիտը Սուարսեն էր, որն առաջին ռաունդում մի քանի դիպուկ հարված կատարեց ու իրականացրեց նաև թեյքդաուն: Թվում էր, թե ԱՄՆ ներկայացուցիչը կհասնի հաղթանակի, բայց Ժանը երկրորդ ռաունդում կերպարանափոխվեց ու անհավանական պայքար առաջարկեց մրցակցին: Ժանը դիպուկ հարվածների 78% ճշգրտություն գրանցեց ու մրցավարների որոշմամբ դարձավ հաղթող: Չինուհին երկրորդ անգամ պաշտպանեց չեմպիոնական գոտին:

Երեկոյի գլխավոր մենամարտում հանդիպեցին Շոն Սթրիքլենդն ու Դրիկուս դյու Պլեսին։ Նախկին չեմպիոն Շոն Սթրիքլենդն ընդամենը մեկ ռաունդ կարողացավ դիմանալ: Դյու Պլեսին հիանալի մենամարտ անցակցրեց ու ամեն ինչով գերազանցեց  մրցակցին: Դրվագներից մեկում ՀԱՀ-ի ներկայացուցիչը նույնիսկ կոտրեց Սթրիքլենդի քիթը: Դրանից հետո Շոնն ավելի զգուշավոր էր գործում ու վախենում էր հակագրոհներ ձեռնարկել՝ հասկանալով, որ կարող է ճակատագրական հարվածներ բաց թողնել:

Արդյունքում՝ մրցավարների որոշմամբ հաղթող դարձավ Դյու Պլեսին, որը երկրորդ անգամ պաշտպանեց չեմպիոնական տիտղոսը: Շոն Սթրիքլենդը հենց Դյու Պլեսիի հետ մենամարտում էր զրկվել չեմպիոնի կոչումից ու չկարողացավ ռևանշի հասնել:

Շոն Սթրիքլենդը վերջին տպավորիչ մենամարտն անցկացրել է  2023 թվականի սեպտեմբերի 9-ին: Շոնն այդ օրը տապալեց չեմպիոն Իսրայել Ադեսանյային ու նրանից խլեց չեմպիոնական գոտին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ