Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հաստատել է, որ կարող է գլխավորել ամերիկյան «Ինտեր Մայամին»:
«Մենք բանակցություններ ենք վարում «Ինտեր Մայամիի» հետ»,- ասել է Մարտինոն Goal.com-ի հետ զրույցում: Ավելի վաղ MLS-ի թիմը համալրել էին արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին և իսպանացի կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը:
Հիշեցնենք, որ 60-ամյա Խերարդո Մարտինոն գործազուրկ է 2022 թվականի նոյեմբերից, երբ հեռացել էր Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից:


