Logo

Խերոնիմո Ռուլին շարքից դուրս է մնացել առնվազն մինչև ձմեռային դադար

16:12 / 14.08.2023Ֆուտբոլ
null

Ամստերդամի «Այաքսի» արգենտինացի դարպասապահ Խերոնիմո Ռուլին խաղադաշտից կբացակայի առնվազն մինչև ձմեռային դադար, հաղորդում է նիդերլանդական ակումբի կայքը:

31-ամյա դարպասապահն աջ ուսի վնասվածք է ստացել «Հերակլեսի» դեմ Նիդերլանդների առաջնության առաջին տուրի խաղում (4-1)՝ մրցակցի հարձակվողի հետ պայքարում: Ռուլին չի կարողացել շարունակել հանդիպումն ու փոխարինվել է 32-րդ րոպեին: 

Բուժզննումից պարզ է դարձել, որ արգենտինացի դարպասապահը վիրահատության կարիք ունի:

«Այաքս» - «Հերակլես» խաղի տեսությունը

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ