Իսպանացի պաշտպան Խեսուս Վալյեխոն հեռացել է Մադրիդի «Ռեալից», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
28-ամյա ֆուտբոլիստը 2015 թվականի հուլիսին էր տեղափոխվել «Արքայական ակումբ», 5 մրցաշրջան է անցկացրել իսպանական գրանդում: Այս ընթացքում նա վարձավճարով հանդես է եկել Ֆրանկֆուրտի «Այնտրախտում», անգլիական «Վուլվերհեմփթոնում» և իսպանական «Գրանադայում»:
Վալյեխոն «Ռեալի» կազմում մասնակցել է 35 հանդիպման, խփել մեկ գոլ և կատարել նույնքան ասիստ: