Logo

Խիմենեսը կրկնել է Էտո՛Օ-ի «տխուր» ցուցանիշը

19:22 / 28.09.2025Ֆուտբոլ
null

«Ֆուլհեմի» հարձակվող Ռաուլ Խիմենեսը կրկնել է կամերունցի լեգենդար ֆուտբոլիստ Սամուել Էտո՛Օ-ի «տխուր» ցուցանիշը, հայտնում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը։

Խիմենեսը Պրեմիեր լիգայի պատմության մեջ միայն երկրորդ ֆուտբոլիստն է, որը գոլ է խփել և փոխարինվել մեկնարկային 11 րոպեների ընթացքում։

Մեքսիկացին 6-րդ տուրի խաղում (1-3) երրորդ րոպեին գրավել է «Ասթոն Վիլայի» դարպասը և վնասվածքի պատճառով փոխարինվել 11-րդ րոպեին։

Նախկինում նման ցուցանիշ գրանցել է միայն Էտո՛Օ-ն։ Նա «Չելսիի» կազմում 2014թ. մարտի 22-ին՝ «Արսենալի» դեմ խաղում, դարպասի գրավմամբ աչքի է ընկել 5-րդ րոպեին, իսկ փոխարինվել` 10-րդ րոպեին։

Պրեմիեր լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOSAndroid):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ