Logo

«Խիմկին» որոշում է կայացրել Արշակ Կորյանի ապագայի վերաբերյալ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:10 / 18.07.2022• ՍՊՈՐՏ
Արշակ Կորյան

Մերձմոսկովյան «Խիմկին» ցանկանում է վաճառել Հայաստանի հավաքականի հարձակվող Արշակ Կորյանի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է «Спорт-Экспресс»-ը:

Ռուսական թիմի գլխավոր մարզիչ Սերգեյ Յուրանը հույսեր չի կապում 27-ամյա հայ ֆուտբոլիստի հետ: 

Մերձմոսկովյան ակումբի սեփականատերն ադրբեջանցի է: Ավելի վաղ այս ակումբից վարձավճարով Երևանի «Փյունիկ» էր տեղափոխվել Դավիդ Դավիդյանը, որը նախորդ մրցաշրջանում խաղաժամանակ չէր ստանում։

Արշակ Կորյանը 2021/2022 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել էր «Օրենբուրգում»: Հայ ֆուտբոլիստը 2019 թվականի ամռանն է Մոսկվայի «Լոկոմոտիվից» ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել «Խիմկի»:

Հուլիսի 15-ին «Խիմկին» Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2022/2023 մրցաշրջանը մեկնարկել է չեմպիոն «Զենիթի» հետ ոչ-ոքիով: Հանդիպմանը հայտավորված չի եղել Արշակ Կորյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ