Logo

«Խնդիրները նույնն են». Մբապեն աջակցել է Լուկակուին

20:32 / 05.04.2023Ֆուտբոլ
null

Փարիզի ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն աջակցել է Միլանի «Ինտերում» վարձավճարով խաղացող Լոնդոնի «Չելսիի» բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին, որի հասցեին ռասիստական ​​վիրավորանքներ էին հնչեցրել Թուրինի «Յուվենտուսի» դեմ Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի առաջին մրցավեճում:

«2023 թվական, իսկ խնդիրները դեռ նույնն են: Բայց մենք թույլ չենք տա, որ այսպես շարունակվի»,- սոցցանցերում գրել է 24-ամյա Մբապեն:

Հիշեցնենք, որ Լուկակուն «Յուվենտուսի» դեմ արտագնա խաղում (1-1) ավելացված ժամանակի 5-րդ րոպեին հավասարեցրել էր հաշիվը, գոլը տոնել էր թուրինյան ակումբի երկրպագուներին ուղղված լռության ժեստով, սակայն այդ արարքի համար երկրորդ դեղին քարտն էր ստացել և հեռացվել: Հետագայում պարզվել էր, որ տանտերերի երկրպագուները ռասիստական արտահայտություններ էին հնչեցրել 29-ամյա ֆուտբոլիստի հասցեին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա