Logo

Խորեն Բայրամյան. «Կարիերաս ավարտելուց հետո ցանկանում եմ դառնալ մարզիչ»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:24 / 14.09.2022• ՍՊՈՐՏ
null

Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Ռոստովի» հարձակողական ոճի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ ցանկանում է կարիերան ավարտելուց հետո մարզիչ դառնալ:

- Դեռ վաղ է կարիերայիդ ավարտի մասին խոսելը, բայց քանի՞ տարի ես դեռ քեզ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարգավիճակում տեսնում։

- Այո՛, ես ինքս երբեմն կատակում եմ. «Եվս երեք-չորս տարի, և վերջ»: Փաստորեն, մինչև 34-35 տարեկանը հաստատ խաղալու եմ։ 

- Ոմանք հոգնում են թռիչքներից, հյուրանոցներից... Բավական ժամանակ ունե՞ք ընտանիքի համար:

- Բավական: Միգուցե, երբ մեկնում ես ուսումնամարզական հավաքի, և երեխաներիդ չես տեսնում 2-3 շաբաթ, մեկ ամիս, սա միակ պահն է, երբ ցավալի է։ Այո՛, կան ֆուտբոլիստներ, որոնք ասում են, որ ընտանիքի համար ժամանակը քիչ է։ Եթե ​​ընտանիքիդ հետ լինես շուրջօրյա, ինձ թվում է, որ բոլորը կձանձրանան քեզնից, և քեզ ուղղակի դուրս կհանեն տնից (ծիծաղում է):

Կինս, երբ երեք շաբաթ արձակուրդում էի նրանց հետ, ինչ-որ պահի ասաց. «Գնա մի տեղ։ Նյարդայնացած շրջում ես ու այստեղ բոլորին ջղայնացնում» (ծիծաղում է): Կյանքս նվիրել եմ ֆուտբոլին, ընտանիքս դրանով է ապրում, այն, որ ես գնում եմ մարզումների, կես օր եմ անցկացնում բազայում, հետո երեկոյան գալիս տուն. բոլորն արդեն սովոր են այս առօրյային։ Եվ երբ գա կարիերաս ավարտելու պահը, ես չգիտեմ, թե ինչպիսին կլինի իմ արձագանքը։ Բայց առայժմ ինձ ամեն ինչ սազում է. ես բավական ժամանակ ունեմ ընտանիքիս և ֆուտբոլի համար:

- Ի՞նչ կարգավիճակում ես քեզ տեսնում կարիերայիդ ավարտից հետո:

- Մարզչի: Ես ուզում եմ լինել և հավանաբար կլինեմ: Ես այդ մասին ասել եմ նաև թիմին։

Հիշեցնենք, որ 30-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 9 հանդիպման, դարձել 2 գոլային փոխանցման հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ