Logo

Խոակին Կապառոսն էլ արժանացավ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի տխուր ճակատագրին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 06.09.2020ՍՊՈՐՏ
118921023 10164350410535247 2147983374304443831 o - Խոակին Կապառոսն էլ արժանացավ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի տխուր ճակատագրին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 21:52

-

-

Իսպանացի մասնագետ Խոակին Կապառոսը Հայաստանի հավաքականի 3-րդ գլխավոր մարզիչն էր, որ այդ պաշտոնում նորամուտը նշեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ կայացած խաղում: Նա արժանացավ Հայաստանի հավաքականի նախկին մարզիչներ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի տխուր ճակատագրին, որոնք ևս իրենց նորամուտի խաղում պարտվել էին մակեդոնացիներին:

Անկեղծ ասած, հիասթափեցնող էր ոչ այնքան կրած պարտությունը, որքան մեր ֆուտբոլիստների ցուցադրած անկազմակերպ ու անբովանդակ խաղը (հատկապես առաջին խաղակեսում), ինչը լուրջ մտորումների առիթ է տալիս: Անհասկանալի էր նաև հավաքականի մեկնարկային կազմի ընտրությունը:

118961261 10164350412325247 727050798304521363 o 960x849 - Խոակին Կապառոսն էլ արժանացավ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի տխուր ճակատագրին
Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Կապառոս. «Գոհ եմ իմ ֆուտբոլիստներից. հեշտ չէր խաղալ այսպիսի պայմաններում»

Հիշեցնենք, որ ֆրանսիացի Բեռնար Կազոնին և հոլանդացի Հենկ Վիսմանն իրենց նորամուտը Հայաստանի հավաքականում նշել էին ընտրական մեկ մրցաշարի՝ 2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցախաղերում:

Ընտրական մրցաշարը Հայաստանի հավաքականը սկսել էր Բեռնար Կազոնիի գլխավորությամբ՝ մեկնարկային տուրում Սկոպյեում 0-3 հաշվով պարտվելով մակեդոնացիներին: Իսկ ահա մրցաշարի 8-րդ տուրում Երևանում մակեդոնացիների հետ կայացած պատասխան խաղում ՀՀ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում իր նորամուտն էր նշել Հենկ Վիսմանը: Այդ խաղում մեր ընտրանին պարտվել էր 1-2 հաշվով:

Կապառոսը ՀՀ հավաքականի անցկացրած 212 հանդիպումներում մեր ընտրանու ղեկը ստանձնած 20-րդ մարզիչն ու օտարերկրացի 9-րդ մասնագետն էր: Միայն Սուրեն Բարսեղյանին, Անդրանիկ Ադամյանին, Միխայ Ստոյկիցային, Յան Պոուլսենին, Բեռնար Շալանդին և Արթուր Պետրոսյանին է հաջողվել Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նորամուտը հաղթանակով նշել: Ընդ որում Միխայ Ստոյկիցային և Արթուր Պետրոսյանին դա հաջողվել է ընտրական մրցախաղում:

118917860 10164350412910247 8308316801385331212 o 960x619 - Խոակին Կապառոսն էլ արժանացավ Բեռնար Կազոնիի և Հենկ Վիսմանի տխուր ճակատագրին
Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

VNews.am-ը ներկայացնում է ՀՀ հավաքականի մարզիչների նորամուտի խաղերը:

ՄարզիչներԱմսաթիվՄրցավայրՄրցակիցՀաշիվՄրցաշ.
1. Էդուարդ Մարգարով14.10.1992ԵրևանՄոլդովա0-0Ը
2. Սամվել Դարբինյան26.04.1995ԵրևանԻսպանիա0-2ԵԱ
3. Խորեն Հովհաննիսյան20.06.1996ԼիմաՊերու0-4Ը
4. Սուրեն Բարսեղյան18.08.1998ԱբովյանԼիբանան1-0Ը
5. Վարուժան Սուքիասյան09.01.2000Լոս ԱնջելեսԳվատեմալա1-1Ը
6. Անդրանիկ Ադամյան07.06.2002Անդորրա լա ՎիլաԱնդորրա2-0Ը
7. Օսկար Լոպես07.09.2002ԵրևանՈւկրաինա2-2ԵԱ
8. Միխայ Ստոյկիցա29.03.2003ԵրևանՀս. Իռլանդիա1-0ԵԱ
9. Բեռնար Կազոնի18.08.2004ՍկոպյեՄակեդոնիա0-3ԱԱ
10. Հենկ Վիսման04.06.2005ԵրևանՄակեդոնիա1-2ԱԱ
11. Իան Պորտերֆիլդ06.09.2006ԵրևանԲելգիա0-1ԵԱ
12. Թոմ Ջոնս08.09.2007ԱխնաԿիպրոս1-3Ը
13. Վարդան Մինասյան17.11.2007ԼեյրիաՊորտուգալիա0-1ԵԱ
14. Յան Պոուլսեն02.02.2008ԱտտարդՄալթա1-0Ը
15. Բեռնար Շալանդ27.05.2014ԿարուժԱՄԷ4-3Ը
16. Սարգիս Հովսեփյան13.06.2015ԵրևանՊորտուգալիա2-3ԵԱ
17. Արթուր Պետրոսյան11.11.2016ԵրևանՉեռնոգորիա3-2ԱԱ
18. Արմեն Գյուլբուդաղյանց13.10.2018ԵրևանՋիբրալթար0-1ԱԼ
19. Աբրահամ Խաշմանյան15.11.2019ԵրևանՀունաստան0-1ԵԱ
20. Խոակին Կապառոս05.09.2020ՍկոպյեՀս. Մակեդոնիա1-2ԱԼ

Գլխավոր լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ