Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ընտրվել է իսպանական «Սևիլիայի» առաջին պատվավոր նախագահ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Անվանի մասնագետը կատարելու է «Սևիլիայի» դեսպանի պարտականությունները, ինչպես նաև ներկայացնելու է ակումբը տարբեր միջոցառումների ժամանակ:
Խոակին Կապառոսն անդալուզյան ակումբին միացել էր 2000 թվականին, իսկ 2005-ին հեռացել էր:
Դրանից 13 տարի անց նա կրկին վերադարձել էր, իսկ 2017/18 մրցաշրջանից հետո նշանակվել էր ակումբի սպորտային տնօրեն:
2019-ին լեգենդար մարզիչը կրկին մեկ մրցաշրջան աշխատել էր որպես գլխավոր մարզիչ:
Նախորդ մրցաշրջանում Կապառոսը հերթական անգամ ստանձնել էր թիմի մարզչի ղեկը և նվաճել էր Եվրոպա լիգայի ուղեգիր:
Հիշեցնենք, որ «Սևիլիան» օրերս նոր գլխավոր մարզիչ էր նշանակել արգենտինացի Մատիաս Ալմեյդային:


