Logo

Խոակին Կապառոսը կրկնեց Արթուր Պետրոսյանի օրոք գրանցված անպարտելիության ռեկորդը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 16.11.2020Հայկական ֆուտբոլ
125766751 10164651193845247 5148098594248891903 o - Խոակին Կապառոսը կրկնեց Արթուր Պետրոսյանի օրոք գրանցված անպարտելիության ռեկորդը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:36

-

-

Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարում անչափ կարևոր հաղթանակ տոնեց վրացիների նկատմամբ՝ խմբում առաջին տեղը գրավելու լուրջ հայտ ներկայացնելով: Դրա համար անհրաժեշտ կլինի մրցաշարի ավարտական խաղում հաղթել նաև Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1․ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում 2-րդ հաղթանակը տոնեց՝ 8 միավորով բարձրանալով 2-րդ հորիզոնական: Ազգերի լիգայի նախորդ մրցաշարում մեր ֆուտբոլիստները 5 տուրից հետո վաստակել էին 9 միավոր և կրկին 2-րդ տեղում էին՝ 3 միավորով հետ մնալով աղյուսակը գլխավորող մակեդոնացիներից: Հիշեցնենք, որ 2018թ. սեպտեմբերին անցկացրած Ազգերի լիգայի մրցաշարի մեկնարկային երկու խաղերում Վարդան Մինասյանի գլխավորությամբ ՀՀ հավաքականը սեփական հարկի տակ հաղթել էր Լիխտենշտեյնին (2-1), հյուրընկալվելիս պարտվել Հյուսիսային Մակեդոնիային (0-2):

125557428 10164651190000247 2143185191583261752 o 960x663 - Խոակին Կապառոսը կրկնեց Արթուր Պետրոսյանի օրոք գրանցված անպարտելիության ռեկորդը

«Օդային տարածքը վրացիների համար փակ էր». Հայ ֆուտբոլիստների գնահատականները Վրաստանի հետ խաղում

Հոկտեմբերին արդեն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ՀՀ հավաքականը Երևանում նախ նվազագույն հաշվով զիջել էր Ջիբրալթարի ընտրանուն, ապա 3 օր անց 4-0 հաշվով ջախջախել էր մակեդոնացիներին: Իսկ նոյեմբերի 16-ին Ազգերի լիգայի մրցաշարի նախավերջին՝ 5-րդ տուրում ՀՀ հավաքականը հյուրընկալվելիս 6-2 հաշվով ջախջախել էր Ջիբրալթարի ընտրանուն: Այդ խաղում Յուրա Մովսիսյանը ֆուտբոլային պոկերի հեղինակ էր դարձել՝ յուրօրինակ ռեկորդ սահմանելով ՀՀ հավաքականում:

2․ Հայաստանի հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարերում 5-րդ հաղթանակը տոնեց: Մյուս հանդիպումներից 3-ն ավարտվել է ոչ-ոքի, 3-ում մեր ֆուտբոլիստները պարտվել են: ՀՀ հավաքականը խփել է 22 գոլ, սեփական դարպասը բաց է թողել 14 գնդակ: Ազգերի լիգայի մրցաշարերում Հայաստանի հավաքականի լավագույն ռմբարկուն 5 գնդակով Յուրա Մովսիսյանն է:

126003589 10164651194165247 8520785784193815791 o 960x633 - Խոակին Կապառոսը կրկնեց Արթուր Պետրոսյանի օրոք գրանցված անպարտելիության ռեկորդը

3․ Պաշտոնական մրցումներում ՀՀ հավաքականին առաջին անգամ հաջողվեց հաղթել Վրաստանի ընտրանուն: Մրցակիցների միջև պաշտոնական առաջին խաղը կայացել էր հոկտեմբերի 11-ին լեհական Տիխի քաղաքում և ավարտվել էր գոլառատ ոչ-ոքիով՝ 2-2: ՀՀ հավաքականը 2-րդ հաղթանակը տոնեց վրացիների նկատմամբ: Առաջինը գրանցվել էր 2004թ. փետրվարի 21-ին Կիպրոսում անցկացված մրցաշարում: Միխայ Ստոյկիցայի գլխավորությամբ մեր ֆուտբոլիստները Քարամյան եղբայրների խփած գոլերի շնորհիվ հաղթել էին 2-0 հաշվով:

4․ ՀՀ հավաքականը 2-րդ անգամ Թբիլիսիում մրցեց Վրաստանի հավաքականի հետ: 1997թ. մարտի 30-ին Թբիլիսիում անցկացված ընկերական հանդիպումը շատ անհաջող էր դասավորվել մեր հավաքականի համար, որը պարտվել էր գերխոշոր՝ 0-7 հաշվով:

125369796 10164651191510247 3850640441154165639 o 960x732 - Խոակին Կապառոսը կրկնեց Արթուր Պետրոսյանի օրոք գրանցված անպարտելիության ռեկորդը

Գևորգ Ղազարյանն ընդգրկվեց 100 գոլի սահմանագիծը հատած ռմբարկուների ցանկում

Թբիլիսիում կայացած հանդիպումը մրցակիցների 7-րդ դիմակայությունն էր: Առայժմ նվազագույն առավելությունը վրացիների կողմն է, որոնք տոնել են 3 հաղթանակ, 2 խաղ ավարտել են ոչ-ոքի, կրել են նույնքան պարտություն: Մեր ֆուտբոլիստները խփել են 8 գոլ, սեփական դարպասը բաց են թողել 14 գնդակ:

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ