Logo

Խորեն Բայրամյանի գոլը «Ռոստովին» օգնել է հաղթել «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

13:19 / 18.02.2023Հայկական ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Արարատ-Արմենիան» ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում ընթացող հավաքի վերջին ստուգողական խաղում 0-3 հաշվով պարտվել է ռուսական «Ռոստովին», որի կազմում 30-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը բացել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակողական ոճի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը:

«Ռոստովի» կազմում գոլով աչքի են ընկել նաև ռուս ֆուտբոլիստներ, պաշտպան Մաքսիմ Օսիպենկոն ու կիսապաշտպան Ստեպան Մելնիկովը:

Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթները կշարունակի՝ փետրվարի 27-ին մրցելով «Արարատի» հետ: Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Արարատ-Արմենիան» 20 խաղից հետո 43 միավորով երկրորդ տեղում է և չորս միավոր է զիջում առաջատար «Ուրարտուին»:

Ընկերական հանդիպում

«Արարատ-Արմենիա» - «Ռոստով»՝ 0-3

Խորեն Բայրամյան, 30 (11մ), Մաքսիմ Օսիպենկո, 43, Ստեպան Մելնիկով, 53

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ