Logo

Խորվաթ պաշտպանը համալրել է «Արարատ-Արմենիան»

21:04 / 24.02.2023Հայկական ֆուտբոլ
Պաշտոնական
null

Խորվաթ պաշտպան Դրագան Լովրիչը տեղափոխվել է Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայում ելույթ ունեցող Երևանի «Արարատ-Արմենիա», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

27-ամյա ֆուտբոլիստը կարիերան սկսել է Խորվաթիայում՝ ելույթ ունենալով «Սպլիտի», «Գորիցայի» ու այլ ակումբների պատանեկան թիմերում, ապա տեղափոխվել իտալական «Կատանիա», որի տարբեր թիմերի կազմում խաղացել է 5 տարիների ընթացքում՝ պարբերաբար վարձավճարով ելույթներ ունենալով «Ալեսանդրիայում» ու «Էմպոլիի» Մ19 թիմի կազմերում: Իտալիայից հեռանալուց հետո խորվաթ ֆուտբոլիստը խաղացել է սլովենական «Մուրայում» և բոսնիական «Զրինսկիում»: 

Լովրիչը վերջին 2 տարիներին խաղում էր ուկրաինական «Կրիվբասում», որտեղից հեռացել է այս ձմռանը։

Խորվաթ պաշտպանը «Ալեսանդրիայի» հետ 2017/18 մրցաշրջանում դարձել է Իտալիայի գավաթի հաղթող (Cerie C), իսկ «Մուրայի» հետ՝ Սլովենիայի 2021թ․ չեմպիոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ