«Լիոնի» պաշտպան Դույե Չալետա-Ցարը վարձավճարով հանդես կգա «Ռեալ Սոսյեդադում», հաղորդում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերի վարձակալական համաձայնագիրը կգործի մինչև 2025/26 մրցաշրջանի ավարտը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով` «Ռեալ Սոսյեդադը» կունենա 3 միլիոն եվրոյով 28-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու հնարավորություն։
Չալետա-Ցարը «Լիոնում» հանդես էր գալիս 2023 թ. օգոստոսից, 57 խաղում 1 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։ Նա 2018թ. հունիսից հրավիրվում է Խորվաթիայի ազգային հավաքական, մասնակցել է 33 հանդիպման, խփել 1 գոլ։


