Խորվաթիայի ազգային հավաքականի վինգեր Յոսիպ Բրեկալոն իտալական «Ֆիորենտինայից» տեղափոխվել է իսպանական «Ռեալ Օվիեդո», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Լա լիգայի նորեկն ու 27-ամյա ֆուտբոլիստը ստորագրել են երկու տարվա պայմանագիր:
Բրեկալոն նախորդ մրցաշրջանում վարձավճարով խաղացել էր թուրքական «Կասիմփաշայում»` խփելով 4 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում:


