Logo

Խորվաթիայում հավաքականի մարզիչը հեռացվել է Զագրեբի «Դինամոյի» մրցակցին աջակցելու համար

18:40 / 15.02.2024Ֆուտբոլ
null

Ֆուտբոլի Խորվաթիայի Մ17 հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտ Յարնին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հաղորդում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիան նման որոշում է կայացրել 55-ամյա մասնագետի հայտարարությունից հետո։ Օրեր առաջ անվանի ֆուտբոլիստը հայտարարել էր, որ Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակիչում երկրպագելու է իսպանական «Բետիսին», որի մրցակիցը Խորվաթիայի չեմպիոն Զագրեբի «Դինամոն» է։

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի տարիներին Ռոբերտ Յարնին 1995-1998-ին խաղացել է «Բետիսում»։ Նա հանդես է եկել նաև Թուրինի «Յուվենտուսում», Մադրիդի «Ռեալում» ու այլ ակումբներում, իսկ Խորվաթիայի Մ17 հավաքականը գլխավորում էր 2022 թվականից։

«Բետիս» - «Դինամո» հանդիպումը կկայանա փետրվարի 15-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով կեսգիշերին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ