Մյունխենի «Բավարիայի» անգլիացի հարձակվող Հարի Քեյնը չի ցանկացել մրցաշրջանի այս հատվածում գնահատել «Ոսկե գնդակը» նվաճելու իր շանսերը, հաղորդում է Bayern & Germany-ն:
««Ոսկե գնդակը» նվաճելու մեծ շանսեր կունենա այն ֆուտբոլիստը, որը կնվաճի շատ տիտղոսներ: Բոլոր խոսակցություններն անիմաստ են, քանի դեռ մայիսը չէ: Ամռանն էլ կանցկացվի Աշխարհի ակումբային առաջնությունը»,- ասել է Բունդեսլիգայի գլխավոր ռմբարկուն:
«Բավարիան» մոտ է Գերմանիայի չեմպիոնական տիտղոսին, իսկ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում հասել է քառորդ եզրափակիչ:
Kane on the Ballon d'Or: "That will come down to who wins the biggest trophies in the season. So that talk is irrelevant until we get to May and then the Club World Cup." [@ESPNFC] pic.twitter.com/3clFwGQBPD
— Bayern & Germany (@iMiaSanMia) April 1, 2025