Logo

Խոսե Բորդալասն ու «Խետաֆեն» պայմանագիր են կնքել

16:26 / 23.06.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իսպանական «Խետաֆեն» պաշտոնապես հայտարարել է գլխավոր մարզիչի պաշտոնակատար Խոսե Բորդալասի հետ պայմանագիր կնքելու մասին: Իսպանացի մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

59-ամյա մասնագետն ավարտված մրցաշրջանի վերջնամասում նշանակվել էր «Խետաֆեի» մարզիչի պաշտոնակատար, օգնել էր թիմին պահպանել տեղը Լա լիգայում:

Հիշեցնենք, որ Բորդալասը «Խետաֆեն» գլխավորել է նաև 2016-2021 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ