Իսպանիայի հավաքականի հարձակվող Խոսելուն Գերմանիայի դեմ Եվրո-2024-ի քառորդ եզրափակիչի խաղից առաջ խոսել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոսի մասին:
«Շատ կարևոր է, որ մենք հաղթենք, որպեսզի կարողանանք առաջ շարժվել: Ինչ վերաբերում է Տոնի Կրոսին, ապա նա այդ օրն իր վերջին հանդիպումը կանցկացնի: Մեզ չեն հետաքրքրում մրցակցի ֆուտբոլիստները, մենք պետք է հավատանք մեր ուժերին»,- 34-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ Խոսելուն և Տոնի Կրոսը թիմակիցներն էին Մադրիդի «Ռեալում»: Ավարտված մրցաշրջանում նրանք միասին նվաճել էին Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու Չեմպիոնների լիգայի գավաթը: Եվրո-2024-ից հետո գերմանացի կիսապաշտպանն ավարտելու է կարիերան։


