Logo

Խոշոր հաշվով 4-րդ պարտությունը վերջին 5 հանդիպումներում. Հայաստան -Պորտուգալիա հանդիպումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
13:25 / 07.09.2025Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականը պորտուգալացիներից 0-5 խոշոր հաշվով կրած պարտությամբ մեկնարկեց 2026թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:

FastNews-ը հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստով:

1. Հայաստանի ազգային հավաքականը 8-րդ անգամ մեկնարկեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: 2-րդ անգամ այդ մրցաշարի մեկնարկային խաղում Հայաստանի հավաքականը մրցեց պորտուգալացիների հետ: Նախկինում դա տեղի էր ունեցել 1996թ. օգոստոսի 31-ին «Հրազդան» մարզադաշտում կայացած մրցավեճում, որում գրանցվել էր գոլազուրկ ոչ-ոքի: Այդ խաղում ՀՀ հավաքականը նորամուտը նշեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում:

Պորտուգալացիների հետ 1998թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղը Խորեն Հովհաննիսյանի գլխավորությամբ մեր ընտրանու անցկացրած պաշտոնական առաջին հանդիպումն էր, որում հավաքականի կազմում իրենց նորամուտը նշեցին Ռոման Բերեզովսկին և Միշել Տեր-Զաքարյանը:

Հանդիպման 86-րդ րոպեին Օսեանուի 11մ հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից:

2. ՀՀ հավաքականը 4-րդ անգամ պարտությամբ սկսեց աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը՝ կրելով խոշոր հաշվով 2-րդ պարտությունը: 2006թ. աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի մեկնարկային խաղում հավաքականը հյուրընկալվելիս 3 անպատասխան գնդակ էր ընդունել հյուսիսմակեդոնացիներից:

Միայն երկու անգամ է հավաքականը հաղթանակով մեկնարկել: 2014թ. ընտրական մրցաշարում մեր ֆուտբոլիստներն Արթուր Սարկիսովի խփած միակ գոլի շնորհիվ հյուրընկալվելիս հաղթել էին Մալթայի հավաքականին, իսկ 2022թ. ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականին հաղթանակ էր պարգևել Լիխտենշտեյնի ֆուտբոլիստի ինքնագոլը:

3. Պորտուգալացիների հետ անցկացրած 7 հանդիպումներում Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեց՝ 5-րդ անգամ խաղադաշտից պարտված հեռանալով: Մյուս երկու խաղերում գրանցվել է ոչ-ոքի: Մեր ֆուտբոլիստներն ընդամենը 4 գոլ են խփել, պորտուգալացիները 14 անգամ են գրավել ՀՀ հավաքականի դարպասը:

Խաղերից 3-ը կայացել են աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում (1 ոչ-ոքի, 2 պարտություն, գնդակները՝ 1-8), 4-ը`Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում (1 ոչ-ոքի, 3 պարտություն, գնդակները՝ 3-6):

Միայն երկու անգամ է հավաքականը հաղթանակով մեկնարկել: 2014թ. ընտրական մրցաշարում մեր ֆուտբոլիստներն Արթուր Սարկիսովի խփած միակ գոլի շնորհիվ հյուրընկալվելիս հաղթել էին Մալթայի հավաքականին, իսկ 2022թ. ընտրական մրցաշարում Հայաստանի հավաքականին հաղթանակ էր պարգևել Լիխտենշտեյնի ֆուտբոլիստի ինքնագոլը:

3. Պորտուգալացիների հետ անցկացրած 7 հանդիպումներում Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեց՝ 5-րդ անգամ խաղադաշտից պարտված հեռանալով: Մյուս երկու խաղերում գրանցվել է ոչ-ոքի: Մեր ֆուտբոլիստներն ընդամենը 4 գոլ են խփել, պորտուգալացիները 14 անգամ են գրավել ՀՀ հավաքականի դարպասը:

Խաղերից 3-ը կայացել են աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում (1 ոչ-ոքի, 2 պարտություն, գնդակները՝ 1-8), 4-ը`Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում (1 ոչ-ոքի, 3 պարտություն, գնդակները՝ 3-6):

5. Վերջին 32 հանդիպումներում մրցակիցներին մշտապես հաջողվել է խոցել Հայաստանի հավաքականի դարպասը՝ ընդհանուր առմամբ խփելով 73 գոլ: Այդ հանդիպումներից միայն 5-ում է հավաքականը հաղթել, 6-ն ավարտել է ոչ-ոքի, 21-ում պարտվել է, որից 7-ը՝ խոշոր հաշվով, խփել է 34 գոլ: Այս ցուցանիշը Հայաստանի հավաքականի պատմության մեջ յուրօրինակ հակառեկորդ է:

Վերջին անգամ հավաքականը գոլ բաց չի թողել 2022թ. հունիսի 4-ին Երևանում Իռլանդիայի հետ Ազգերի լիգայի խաղում (1-0), որտեղ դարպասը պաշտպանում էր Դավիթ Յուրչենկոն:

6. Եղիշե Մելիքյանը Հայաստանի հավաքականը գլխավորած 25-րդ մարզիչն է: Նա միացավ հավաքականի այն 14 մարզիչներին, որոնք նորամուտը պարտությամբ էին նշել: Բացի Մելիքյանից, հավաքականում իրենց մարզչական գործունեությունը խոշոր հաշվով պարտությամբ էին սկսել Խորեն Հովհաննիսյանը (1996թ., Պերու՝ 0-4, Ը), Բեռնար Կազոնին (2004թ., Հս. Մակեդոնիա՝ 0-3, ԱԱ) և Ջոն վան'տ Սխիպը (2025թ., Վրաստան՝ 0-3, ԱԼ):

7. Մելիքյանը Հայաստանի հավաքականում խաղացած 7-րդ ֆուտբոլիստն է, որին բախտ է վիճակվել ստանձնելու գլխավոր մարզչի պաշտոնը: Մինչև այդ նման պատվի էին արժանացել Վարդան Մինասյանը, Սարգիս Հովսեփյանը, Արթուր Պետրոսյանը, Արմեն Գյուլբուդաղյանցը, Ռոման Բերեզովսկին և Սուրեն Չախալյանը:

Հետաքրքիր է, որ Մելիքյանը Հայաստանի հավաքականում իր վերջին պաշտոնական խաղն անցկացրել էր հենց պորտուգալացիների հետ 2007թ. օգոստոսի 22-ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում, որում գրանցվել էր ոչ-ոքի՝ 1-1:

8. Քրիշտիանու Ռոնալդուի խփած առաջին գնդակը ՀՀ հավաքականի անցկացրած աշխարհի և Եվրոպայի առաջնության ընտրական 149 հանդիպումներում գրանցված հոբելյանական՝ 400-րդ գոլն էր: Դրանցից 135-ը գրանցվել է մեր հավաքականի օգտին:

Երևանում դուբլ ձևակերպելով, Ռոնալդուն ՀՀ հավաքականին խփած գոլերի թիվը հասցրեց 7-ի: Առաջին գոլը նա խփել էր 2007թ. օգոստոսի 22-ին Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում: Իսկ 2015թ. հունիսի 13-ին կրկին  Երևանում կայացած Եվրոպայի առաջնության ընտրական մրցախաղում Ռոնալդուն հեթ-տրիկի հեղինակ էր դարձել, որի շնորհիվ պորտուգալացիները հաղթել էին 3-2 հաշվով:

Պորտուգալիայի հավաքականում անցկացրած 222 հանդիպումներում Ռոնալդուն 140 գոլ է խփել, ինչը համաշխարհային ռեկորդ է:

9. Տիգրան Բարսեղյանն առաջին անգամ թիմակիցներին խաղադաշտ դուրս բերեց հավաքականի ավագի թևկապով: Նա դարձավ խաղասկզբից ավագի պարտականությունները կատարած 21-րդ ֆուտբոլիստը: Ավագի թևկապն առավել հաճախ՝ 74 խաղում կրել է Սարգիս Հովսեփյանը: Բարսեղյանը հավաքականում 45-րդ պաշտոնական հանդիպումն անցկացրեց:

10. Նարեկ Աղասարյանը նորամուտը նշեց Հայաստանի ազգային հավաքականում: Նա դարձավ հավաքականում մինչ օրս ելույթ ունեցած 246-րդ ֆուտբոլիստը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ