Logo

Խոշոր տրանսֆեր. Դարվին Նունյեսը հեռանում է Եվրոպայից

15:55 / 06.08.2025Ֆուտբոլ
null

«Լիվերպուլը» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը վաճառում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալին», հայտնում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն:

Անգլիական և սաուդյան ակումբները համաձայնության են եկել ուրուգվայցի հարձակվողի տեղափոխության շուրջ: Գործարքը կկազմի 65 միլիոն եվրո՝ ներառյալ հավելավճարները։

Դարվինը շատ բարձր պահանջներ է ներկայացրել աշխատավարձի հարցում, Սիմոնե Ինձագիի գլխավորած ակումբը գրեթե ամբողջությամբ ընդունել է դրանք։

Ներկայումս հստակեցվում են պայմանագրի մանրամասները, ինչից հետո ֆուտբոլիստը կանցնի բուժզննում և կստորագրի պայմանագիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ