Logo

Խուան Կուադրադոն՝ «Ինտերի» ֆուտբոլիստ

21:43 / 19.07.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Իտալական «Ինտերի» կազմը համալրել է Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

35-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում է տեղափոխվել «Ինտեր»: Կողմերը ստորագրել են մեկ տարվա պայմանագիր:

Հիշեցնենք, որ կոլումբացին 2015 թվականի օգոստոսից մինչև մինչև 2022/2023 մրցաշրջանի ավարտը խաղում էր Թուրինի «Յուվենտուսում»: Նախկինում Կուադրադոն պաշտպանել էր նաև Լոնդոնի «Չելսիի», իտալական «Ֆիորենտինայի», «Ուդինեզեի» և «Լեչեի» գույները:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ