Խուան Մատան պայմանագիր է կնքել «Մելբուրն Վիկտորիի» հետ, հայտնում է ավստրալական ակումբի պաշտոնական կայքը:
«Շատ ուրախ եմ «Մելբուրն Վիկտորի» տեղափոխվելու կապակցությամբ, քանի որ այն Ավստրալիայում ամենամեծ համբավ ունեցող ակումբներից է: Մեծ մոտիվացիայով եմ եկել այստեղ և ցանկանում եմ տիտղոսներ նվաճել»,- նշել է իսպանացին:
37-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբը ևս ավստրալական էր: «Վեսթերն Սիդնեյի» կազմում 23 խաղում աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոնը խփել է 1 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:


