Logo

Խուան Մատան նորամուտն է նշել նոր ակումբում

16:23 / 18.10.2025Ֆուտբոլ
null

Ավստրալիայի Լիգա Ա-ի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում «Մելբուռն Վիքթորին» սեփական դաշտում ոչ-ոքի (0-0) է գրանցել «Օքլենդի» հետ։

Տանտերերի կազմում 68-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել անվանի կիսապաշտպան Խուան Մատան` նորամուտը նշելով նոր ակումբում։

Իսպանացի ֆուտբոլիստը 2025թ. սեպտեմբերին է մեկ տարվա պայմանագիր ստորագրել «Մելբուռն Վիքթորիի» հետ։

Մատան 2003-07թթ. եղել է Մադրիդի «Ռեալի» համակարգում, հանդես է եկել նաև «Վալենսիայում», «Չելսիում», «Մանչեսթեր Յունայթեդում» և այլ ակումբներում։ Նա Իսպանիայի ազգային հավաքականի կազմում 2010թ. դարձել է աշխարհի, իսկ 2012թ.` Եվրոպայի չեմպիոն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ