Հայ բռնցքամարտիկներ Էդմոնդ Խուդոյանը (48 կգ) և Անդրեյ Փեհլիվանյանը (57 կգ) դարձել են Ռուսաստանի առաջնության ոսկե մեդալակիրներ: Խուդոյանը 6-րդ անգամ է դարձել Ռուսաստանի չեմպիոն, Փեհլիվանյանը` երկրորդ:
29-ամյա Խուդոյանը 2024 թվականին Բելգրադում դարձել էր նաև Եվրոպայի չեմպիոն, 2023 թվականին էլ Տաշքենդում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել էր բրոնզե մեդալ:


