Logo

Խուլիան Ալվարեսը «Մանչեսթեր Սիթիից» կհեռանա միայն մեկ դեպքում

20:47 / 12.06.2023Ֆուտբոլ
Խուլիան Ալվարես

Աշխարհի նորընծա չեմպիոն Արգենտինայի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Խուլիան Ալվարեսը կարող է փոխել ակումբային գրանցումը, եթե շահավետ առաջարկ ստանա թոփ թիմից: Այս մասին հայտնում է ինսայդեր Սեսար Լուիսա Մերլոն:

Չեմպիոնների լիգայի նորընծա գավաթակրի հիմնական հարձակվողը նորվեգացի Էրլինգ Հոլանդն է, իսկ արգենտինացին քիչ խաղաժամանակ է ստանում: Մանչեսթերյան թիմի մարզչական շտաբը գոհ է Ալվարեսի պրոֆեսիոնալ աճից և չի ծրագրում հրաժեշտ տալ վերջինիս: 

Ավելի վաղ տեղեկություն կար, որ աշխարհի չեմպիոնի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»:

Ավարտված մրցաշրջանում 23-ամյա Խուլիան Ալվարեսը Անգլիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 49 հանդիպման՝ դառնալով 17 գոլի և 5 ասիստի հեղինակ՝ ընդհանուր առմամբ խաղադաշտում անցկացնելով 2526 րոպե:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ