Մադրիդի «Աթլետիկոն» հայտարարեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսի տրանսֆերի մասին:
Իսպանական գրանդը 2022թ. աշխարհի չեմպիոնի տեղափոխության համար «Մանչեսթեր Սիթիին» վճարել է 75 միլիոն եվրո: 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2029 թվականի հուլիսի 1-ը:
Հիշեցնենք, որ Ալվարեսը 2022 թվականի հուլիսից էր հանդես գալիս անգլիական գրանդում, մասնակցել է 103 հանդիպման, դարձել 36 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

