Դերասան Կիանու Ռիվզը կխաղա նոր սերիալում, որը կլինիի Էրիկ Լարսոնի «The Devil in the White City» վեպի էկրանավոոմը. հայտնում է Deadline-ը:
Գլխավոր դերերից մեկը կմարմնավորի Լեոնարդո ԴիԿապրիոն:
Գրքի իրադարձությունները ծավալվում են 1893 թվականին՝ Չիկագոյում կայացած Համաշխարհային ցուցահանդեսի ժամանակ:
Ռեժիսոր Մարտին Սկորսեզեի հետ միասին ԴիԿապրիոն կնկարահանի այս ֆիլմը, որի առաջին երկու դրվագների ռեժիսորը Թոդ Ֆիլդն է:
Ավելի վաղ Կիանու Ռիվզը ComicBook-ին տված հարցազրույցում հաստատել էր Marvel Studios-ի հետ բանակցությունները՝ ֆիլմերից մեկում նկարահանվելու վերաբերյալ: Ռիվզը պարզաբանել է, որ հերոսը, որին նա մարմնավորելու է, դեռ ընտրված չէ՝ նա և պրոդյուսեր Քևին Ֆեյջը փնտրում են համապատասխան կերպար: