
տուր
01 Հունվար 1970 - 21:53
- 
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգերի լիգայի մեկնարկային տուրում Իտալիայի հավաքականը ոչ-ոքի է կորզել Բոսնիա և Հերցեգովինայի ընտրանու դեմ խաղում։
Այս հանդիպմանը հետաքրքիր ու զավեշտալի միջադեպ է տեղի ունեցել։
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին խաղից առաջ որոշել էր, որ ընտրանու մեկնարկային կազմում պետք է լինի Ջորջիո Կիելինին։ Արդյունքում, սակայն, մեկնարկային կազմում հայտնվել է Ֆրանչեսկո Աչերբին, իսկ պատճառը եղել է այն, որ Մանչինին ակնոցով չի եղել ու չի կարողացել նորմալ տեսնել մեկնարկային կազմի ֆուտբոլիստների անունները։
«Կիելինին սխալմունքի պատճառով չխաղաց։ Նրանք ինձ ցույց տվեցին մեկնարկային կազմը՝ հարցնելով՝ լա՞վ է։ Ես քանի որ ակնոց չունեի, ասացի՝ լավ է»,- Rai Sport-ը փոխանցում է Մանչինիի խոսքը։
Չեխիա – Շոտլանդիա խաղը հետաձգվել է կորոնավիրուսի դեպքի պատճառով

