Logo

Կյելինի. «2010 թվականին կարող էի տեղափոխվել «Ռեալ»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
16:30 / 31.07.2022ՍՊՈՐՏ
null

Ամերիկյան «Լոս Անջելեսի» իտալացի պաշտպան Ջորջո Կյելինին խոստովանել է, որ ժամանակին մոտ է եղել Մադրիդի «Ռեալ» տեղափոխությանը:

«Նախորդ տարի նույնպես խոսակցություններ կային, սակայն դրանք անհիմն էին: Վերջին տարիներին երբեք չէի մտածել «Յուվենտուսից» մեկ այլ եվրոպական թիմ հեռանալու մասին:

2010 թվականին կարող էի հայտնվել «Ռեալում»: Չգիտեմ՝ ինչ տեղի ունեցավ, սակայն ակումբները չկարողացան համաձայնության գալ»,- 37-ամյա պաշտպանի խոսքը մեջբերում է Marca-ն:

Կյելինին «Ծեր սինյորայի» կազմում նվաճել է 20 տիտղոս՝ խաղալով 2005-2022 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ