Իտալիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջորջիո Կիելինեն խոսել է Սաուդյան Արաբիայի փոխչեմպիոն «Ալ Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին, որի հետ նախկինում խաղացել է Թուրինի «Յուվենտուսում»:
«Կրիշտիանուն շատ պահանջկոտ տղա է, որը միշտ ցանկանում է հաղթել, և նա «Յուվենտուսում» կարողացավ դա փոխանցել բոլորին: Նա ցանկանում էր գոլ խփել, հաղթել և ռեկորդներ սահմանել: Մինչև այժմ էլ նա այդպես է անում: Յուրահատուկ էին նրա հետ խաղալու երեք տարիները: Ռոնալդուն միանշանակ ֆուտբոլի մեծագույն դեմքերից է:
Ամենադժվար մրցակիցները, որոնց դեմ երբևէ խաղացել եմ, Մեսին և Ռոնալդուն են։ Ինձ շատերն են հարցնում, թե նրանցից որ մեկն է լավագույնը: Դա մոտավորապես նման է նրան, որ ընտրություն կատարես Լեբրոն Ջեյմսի և Մայքլ Ջորդանի միջև:
Ես նրանց չեմ նայում ընդդիմադիր դիրքերից։ Ակնհայտ է, որ Ռոնալդուն ավելի մոտ է ինձ, քանի որ մենք միասին էինք խաղում, բայց նրանք երկուսն էլ այնքան ուժեղ են, որ չես կարող որևէ մեկին ստորադասել»,- հայտնել է իտալացին ՖԻՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում:
Հիշեցնենք, որ 39-ամյա Կիելինին մարզական կարիերան ավարտել է այս տարվա հունվարին:


