Logo

Կիեզան կարող է տեղափոխվել «Ինտեր»

00:28 / 18.11.2024Ֆուտբոլ
null

Անգլիական «Լիվերպուլի» վինգեր Ֆեդերիկո Կիեզան կարող է վերադառնալ Իտալիա։

Calciomercato-ն հայտնում է, որ «Ինտերը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին։ «Ներաձուրին» պատրաստ է գործարքում նաև գնման իրավունք ներառել։

Միլանյան գրանդի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան ջերմ հարաբերություններ ունի Կիեզայի գործակալ Ֆալի Ռամադանիի հետ։ Կողմերն արդեն բանակցում են հավանական տրանսֆերի հարցում։

Հիշեցնենք, որ Կիեզան այս տարվա օգոստոսին է 12 միլիոն եվրոյով Թուրինի «Յուվենտուսից» տեղափոխվել «Լիվերպուլ»։ Նա մերսիսայդյան ակումբում մասնակցել է 3 հանդիպման։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա