Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ԱՄՆ-ի Հեմփթոն քաղաքում մասնակցել է գործարար Մայքլ Ռուբինի կազմակերպած White Party-ին, որտեղ հանդիպել է ամեիկահայ հեռուստաաստղ, ֆոտոմոդել Քիմ Քարդաշյանին:
42-ամյա Քարդաշյանն ինստագրամյան էջում երեկույթից հրապարակել է լուսանկարներ, որոնցից մեկում Ֆրանսիայի հավաքականի 24-ամյա ավագի հետ է:



