Ֆրանսիայի հավաքականի ավագ Կիլիան Մբապեն խոսել է Եվրո-2024-ի սպասելիքների մասին:
«Սա ինձ համար առաջին նորմալ Եվրոն է: 2021-ին մրցաշարն անցկացվեց մի քանի երկրում, զգացողություններն այլ էին: Ահա թե ինչու չեմ համբերում, թե երբ է սկսվելու Եվրոպայի առաջնությունը:
Ցանկանում եմ իմ հետքը թողնել այս մրցաշարում: Գերմանիա ենք մեկնում, որպեսզի պատմություն կերտենք: Սա է մեր աշխատանքը: Պատրաստ ենք և կարող ենք գավաթը բերել Ֆրանսիա»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Sport Bild-ը:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականը Եվրո-2024-ում ընդգրկված է D խմբում և կմրցի Նիդերլանդների, Լեհաստանի և Ավստրիայի հետ: