Logo

Մբապեն հայտարարեց, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ՊՍԺ-ից

22:28 / 10.05.2024Ֆուտբոլ
Պաշտոնական
null

ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն սոցցանցերում տեսաուղերձ հրապարակեց՝ հայտարարելով, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա փարիզյան ակումբից:

«Բարև բոլորին: Ցանկանում եմ տեղեկացնել, որ սա իմ վերջին մրցաշրջանն է ՊՍԺ-ում։ Ես չեմ երկարաձգի պայմանագրի ժամկետը, այս արկածը կավարտվի մի քանի շաբաթից։ Կիրակի վերջին խաղը կանցկացնեմ «Պարկ դե Պրենս» ստադիոնում։

Շատ հուզված եմ, երկար տարիներ պատիվ եմ ունեցել լինել Ֆրանսիայի լավագույն ակումբի մի մասնիկը։ Սա իմ առաջին փորձն էր մեծագույն ակումբում: Այս ակումբն ինձ թույլ է տվել աճել որպես ֆուտբոլիստ և որպես մարդ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր թիմակիցներին, բոլոր մարզիչներին՝ Ունայ Էմերիին, Թոմաս Տուխելին, Մաուրիսիո Պոչետինոյին, Քրիստոֆ Գալյեին և Լուիս Էնրիկեին, մարզական տնօրեններին՝ Լեոնարդոյին և Լուիշ Կամպուսին:

Եվ իհարկե, կան մարդիկ, որոնց ես ամենաշատն եմ շնորհակալ եմ։ Այդ մարդիկ թիմի երկրպագուներն են։ Գիտեմ, որ հաճախ չէի ցույց տալիս իմ սերը, բայց ամեն ինչ արեցի ձեզ հաճոյանալու համար։ ՊՍԺ-ն այն ակումբն է, որն անտարբեր չի թողնում ոչ ոքի: Չեմ ափսոսում այս ակումբում անցկացրած ոչ մի պահի համար, բայց ինձ նոր մարտահրավեր է պետք:

Դիտելու եմ ՊՍԺ-ի յուրաքանչյուր հանդիպում, քանի որ ինձ հետաքրքրում է այս ակումբի ճակատագիրը։ Երախտապարտ եմ բոլորիդ այն աննկարագրելի փորձի համար, որը ձեռք եմ բերել այստեղ հանդես գալու ժամանակ: Շնորհակալություն բոլորիդ, հուսով եմ՝ այս մրցաշրջանը կավարտենք նվաճած գավաթով։ Հաջողություն»,- հայտարարել է 25-ամյա ֆուտբոլիստը:

Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականի օգոստոսից: Հարձակվողը Ֆրանսիայի չեմպիոնի կազմում մասնակցել է 306 հանդիպման, դարձել 255 գոլի և 108 գոլային փոխանցման հեղինակ: Մբապեն ՊՍԺ-ի պատմության լավագույն ռմբարկուն է, ակումբի հետ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ 7 անգամ հաղթել Լիգա 1-ում։

Բազմաթիվ հեղինակավոր աղբյուրներ ավելի վաղ հայտնել էին, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Մբապեն ազատ գործակալի կարգավիճակում կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner

Լրահոս

09:43 / 09.07.2025 • Ֆուտբոլ

«Ռեալի» ներկայացուցիչները չեն մասնակցել ՊՍԺ-ի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսին

01:04 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ԱԱԱ. «Չելսին» Ժոաո Պեդրոյի երկու շքեղ գոլերի շնորհիվ հաղթեց «Ֆլումինենսեին» ու եզրափակիչում է

00:25 / 09.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
ԿԼ. «Փյունիկի» հայտացուցակը

23:55 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Դի Մարցիո. «Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

23:27 / 08.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Ման. Յունայթեդի» նորեկը կխաղա «10» համարով

Պաշտոնական
22:58 / 08.07.2025 • Բասկետբոլ

fastnews-video-icon
ԵԱ-ի C դիվիզիոն. Աղջիկների Հայաստանի Մ16 հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Վրաստանին

22:22 / 08.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Ալկարասը վստահ հաղթանակ տարավ և շարունակում է պայքարը

21:53 / 08.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
ՉԼ. «Նոան» դիմակայության առաջին խաղում հաղթեց «Բուդուչնոստին»

21:21 / 08.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Անիսիմովան հաղթեց ու դուրս եկավ կիսաեզրափակիչ

20:56 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Ռոմանո. «Ռեալը» մոտ է տրանսֆեր համաձայնեցնելուն

20:22 / 08.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
Գաբրել Հայնցեն ընդգրկվել է Միկել Արտետայի մարզչական շտաբում

Պաշտոնական
19:45 / 08.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սաբալենկան ծանր պայքարում հաղթեց Զիգմունդին և կիսաեզրափակիչում է

19:14 / 08.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Նոա» - «Բուդուչնոստ». Մեկնարկային կազմերը

18:54 / 08.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Խաչանովն ավարտեց պայքարը քառորդ եզրափակիչում

18:24 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Վարդին, հնարավոր է, տեղափոխվի անգլիական գրանդ

17:31 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Ոստիկանությունը պարզել է Ժոտայի մասնակցությամբ ողբերգական վթարի պատճառը

17:17 / 08.07.2025 • Տրանսֆերներ

Լուիս Դիասը համաձայնեցրել է պայմանագրի կետերը «Բավարիայի» հետ

16:46 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Մակելելեն ասել է՝ ինչու Յամալը չպետք է ստանա «Ոսկե գնդակը»

16:22 / 08.07.2025 • ԱԱԱ

fastnews-photo-icon
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակիչի գնդակը

Պաշտոնական
15:59 / 08.07.2025 • Ֆուտբոլ

«Գիտեմ՝ ինչու են Սպերցյանի անունը կապում «Լիդսի» հետ». «Կրասնոդարի» ներկայացուցիչ

15:44 / 08.07.2025 • Ֆուտբոլ

«Տոտենհեմը» ձեռք է բերել Ճապոնիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստին

Պաշտոնական
14:53 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Բեյլը մտադիր է վերադառնալ ֆուտբոլ, բայց այլ կարգավիճակով

14:33 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Մեսին երկընտրանքի առաջ է՝ մնա՞լ, թե՞ տեղափոխվել Սաուդյան Արաբիա

13:57 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Marca. Շուտով մի շարք թոփ տրանսֆերներ կլինեն

13:28 / 08.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Ինչպես լրագրողը լռեցրեց Էնցո Մարեսկային

13:17 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Մոուրինյոն «թիրախավորել» է «Բավարիայի» աստղին

12:34 / 08.07.2025 • Ֆուտբոլ

ՉԼ. «Նոայի» վերջնական հայտացուցակը «Բուդուչնոստի» դեմ խաղին

12:13 / 08.07.2025 • Թենիս

«Ուիմբլդոն». Հուլիսի 8-ի խաղերի անոնսը

12:00 / 08.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-photo-icon
«Նոան» սկսում է պայքարը Չեմպիոնների լիգայում

Բացառիկ
11:59 / 08.07.2025 • Ֆուտբոլ

«Նյուքասլը» հերթական խոշոր գործարքն է համաձայնեցրել

10:59 / 08.07.2025 • Ֆուտբոլ

«Լիվերպուլը» հարձակման գիծը թարմացնելու նոր տարբերակ է գտել

10:30 / 08.07.2025 • Ֆուտբոլ

Վերատին նոր ակումբ ունի

Պաշտոնական
00:41 / 08.07.2025 • Բասկետբոլ

fastnews-photo-icon
Միջազգային կարգի մեկ տեսուչ և երկու մրցավար Հայաստանից. ՖԻԲԱ-ի որոշումները

Պաշտոնական
00:08 / 08.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Սիները երկու սեթից հետո պարտվում էր, սակայն Դիմիտրովի վնասվածքի արդյունքում դուրս եկավ քառորդ եզրափակիչ

23:37 / 07.07.2025 • Խառը մենամարտեր

fastnews-photo-icon
fastnews-video-icon
«UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է». Ծառուկյանի գրառումը

23:18 / 07.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Շվյոնտեկն առանց խնդիրների հաղթեց և շարունակում է պայքարը

22:41 / 07.07.2025 • Շախմատ

fastnews-photo-icon
Աշխարհի գավաթ. Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը դուրս են եկել երկրորդ փուլ

22:18 / 07.07.2025 • Ֆուտբոլ

fastnews-video-icon
Սանդրո Պերկովիչ. ««Նոայում» նպատակներն ամենաբարձրն են, բայց մենք պետք է քայլ առ քայլ առաջ գնանք»

22:00 / 07.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». Բեն Շելթոնը տպավորիչ քամբեքով շարժվում է առաջ

21:44 / 07.07.2025 • Թենիս

fastnews-video-icon
«Ուիմբլդոն». 18-ամյա Անդրեևան կարիերայում առաջին անգամ դուրս եկավ քառորդ եզրափակիչ

fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ