Ֆրանսիայի հավաքականի ու Փարիզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն խոսել է իր բարեգործական հիմնադրամի մասին, որի նպատակն անապահով ընտանիքների երեխաներին օգնություն ցույց տալն է:
«Սա իմ հպարտության ամենամեծ աղբյուրն է: Ֆուտբոլն ու կյանքը միասին վերցրած ինձ համար շատ բան են նշանակում: Այո՛, այն ինձ ավելի մեծ հաճույք է պարգևում, քան աշխարհի առաջնության գավաթը: Աշխարհի առաջնությունը չփոխեց իմ կյանքն այնքան, որքան այս հիմնադրամը»,- Մբապեի խոսքը մեջբերում է լրագրող Ադրիեն Գրենյեն X սոցիալական ցանցի իր էջում:
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում դարձել է 2018թ․ աշխարհի չեմպիոն ու ԱԱ-2022-ի փոխչեմպիոն։ Այս մրցաշրջանում հարձակվողը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել է 21 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։


