Logo

Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

11:54 / 15.05.2025• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել, հայտնում է լրագրող Պեդրո Մարտինը:

Ֆրանսիացի ռմբարկուն նորամուտի մրցաշրջանում «Արքայական ակումբի» պատմության մեջ ամենաշատ գոլն է խփել Լա լիգայում:

Մբապեն «Մալյորկայի» դեմ Լա լիգայի 36-րդ տուրի խաղում գրավել էր տանտերերի դարպասը: Այդ գոլը 28-րդն էր ընթացիկ մրցաշրջանում:

Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ:

Կարդացեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ