Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչի խաղին, հայտնում է Marca-ն:
25-ամյա ֆուտբոլիստն «Ատալանտայի» դեմ (3-2) Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում ձգել էր մկանը և բաց էր թողել «Ռայո Վալյեկանոյի» դեմ (3-3) Լա լիգայի 17-րդ տուրի հանդիպումը:
Հիշեցնենք, որ «Արքայական ակումբը» դեկտեմբերի 18-ին Կատարում Միջմայրցամաքային գավաթի եզրափակիչում մրցելու է մեքսիկական «Պաչուկայի» հետ:


