«Կիլիկիան» և «Դվինը» մասնակցելու են բասկետբոլի Ա-Լիգայի 2020/21թթ․ առաջնությանը: Այս մասին հաղորդում է մրցաշարի ֆեյսբուքյան պաշտոնական էջը:
Այդ ակումբների վերաբերյալ հաղորդվել են նաև որոշակի մանրամասներ:
«Կիլիկիա»․ ««Կիլիկիա» բասկետբոլային ակումբը հիմնադրվել է 2018-ի հոկտեմբերին: Նրանց հիմնական նպատակն է աջակցել Հայաստանում աճող բասկետբոլային մշակույթի զարգացմանը՝ ձևավորելով և բացահայտելով մեր Հայաստանի երիտասարդությանը:
Նրանք հպարտ են կատարելով մեկ քայլ իրենց աշխատասիրությամբ և համառությամբ:
Այս տարի նրանք իրենց արտոնյալ են համարում մասնակցելու Ա-լիգայում և իրենց հայ ակումբի անդամներին ևս մեկ հնարավորություն ընձեռելու համար:
Բասկետբոլի «Կիլիկիա» ակումբը շարունակում է նայել ապագային, քանի որ նրանք նպատակ ունեն հասնել եվրոպական մակարդակի և ներկայացնել Հայաստանը, որոնց խաղերը, բոլորս գիտենք, լավագույնն են աշխարհում»:

«Դվին»․ ««Դվին» բասկետբոլային ակումբը հիմնադրվել է 2020 թվականին և հոկտեմբերից մասնակցելու է Ա-Լիգայի 2020-21 մրցաշրջանին։
«Դվին» բասկետբոլային ակումբն իր նպատակներում հետամուտ է լինելու Հայաստանում բասկետբոլային մշակույթի զարգացմանը, մարզաձևի մասսայականացմանն ու ավելի հետաքրքիր դարձնելուն։
«Դվինը» հավատացած է, որ կարող է նոր շունչ հաղորդել հայկական բասկետբոլին, հավաքել երկրպագուների մեծ բանակ, որի աջակցությամբ հնարավոր կլինի նաև լուրջ հաջողություններ գրանցել։
Բասկետբոլային ակումբի համար կարևորագույն է թիմում մրցակցության ապահովումը, խաղացողներին հնարավորություն ընձեռելն ու նոր տաղանդների բացահայտումը։
Նոր տաղանդների բացահայտմամբ պայմանավորված՝ «Դվին» բասկետբոլային ակումբի մոտալուտ նպատակներում է թիմի ակադեմիայի հիմնումը, որտեղ կարող են ընդունվել բազմաթիվ տաղանդաշատ երեխաներ ու կառուցել իրենց բասկետբոլային ապագան։
Թիմի մարզիչն է՝ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ – Տիգրան Գյոկչյանը»:

Մեկնարկում է բասկետբոլի կանանց Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը

