«Բավարիան» հայտարարել է, որ թիմի կիսապաշտպան Ջոշուա Կիմիխն այս տարի այլևս խաղադաշտ դուրս չի գա:
Ֆուտբոլիստը վարակված էր կորոնավիրուսով: Այժմ նա թոքերի փոքր խնդիր ունի, ինչի պատճառով չի կարողանում վերադառնալ ամբողջական մարզումների:
Կիմիխը բաց կթողնի «Մայնցի», «Շտուտգարտի» ու «Վոլֆսբուրգի» դեմ խաղերը:
«Ուրախ եմ, որ ավարտվեց իմ ինքնամեկուսացումը: Լավ եմ, բայց չեմ կարողանում ամբողջական մարզում անցկացնել թոքերի փոքր խնդրի պատճառով: Կշարունակեմ վերականգնողական մարզումները: Անհամբերությամբ եմ սպասում, որ հունվարին խաղադաշտ վերադառնամ»,- ակումբի պաշտոնական կայքը մեջբերում է գերմանացի ֆուտբոլիստի խոսքը:
Հիշեցնենք, որ Ջոշուա Կիմիխն այն ֆուտբոլիստների թվում է, որոնք հանրային կերպով հրաժարվել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ ընդունելուց: Ավելի ուշ նա հայտարարել է, որ պատրաստ է պատվաստվել, սակայն ցանկանում է տեսնել պատվաստանյութի երկարաժամկետ հետևանքները: