Logo

Կիմիխը Պրեմիեր լիգայում ու Լա լիգայում կարիերան շարունակելու տարբերակներ ունի

17:22 / 22.01.2025Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Յոզուա Կիմիխը չի շտապում ակումբի հետ նոր պայմանագիր կնքելու հարցում, հաղորդում է Sky Sports-ի լրագրող Ֆլորիան Պլետենբերգը:

Գերմանացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» և կատալոնական «Բարսելոնան»: Լրագրողը պնդում է, որ «Լիվերպուլը» հետաքրքրված չէ Կիմիխով: 

«Բավարիայի» հետ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Կիմիխը մյունխենյան թիմի կազմում հանդես է գալիս 2015 թվականից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ