Logo

Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 19.11.2021ՍՊՈՐՏ
knikveep - Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

Մենք առանձնացրել ենք կին վիպագիրների, որոնց գործերը բեսթսելլերներ են դարձել։ Ծանոթացեք ցանկին, ընթերցեք, վերընթերցեք այս գործերը։

Ագաթա Քրիստի

GettyImages 79656006 1024x740 1 960x694 - Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

Անգլիական փոքրիկ Թորկե քաղաքում 1890 թվականի սեպտեմբերի 15-ին ծնվել է Մերի Կլարիս Ագաթա Մելերը՝ անգլիական դետեկտիվի թագուհի Ագաթա Քրիստին: Ագաթան սկսել է գրել՝ քրոջն ընդօրինակելով: Քույրը գրում էր զվարճալի պատմվածքներ, իսկ  Ագաթան որոշում է գրել սարսափելի պատմություններ: Դրանք, հավանության չեն արժանանում ծնողների կողմից և վերջիններս  ստիպում են Ագաթային երկար ժամանակ մոռանալ ստեղծագործելու մասին, սակայն…

Ագաթա Քրիստին գրել է 78 դետեկտիվ, 19 պիես, ինչպես նաև պատմվածքներ, բանաստեղծություններ: Նա պարգևատրվել է Բրիտանական կայսրության երրորդ աստիճանի շքանշանով, գրական պարգևներով: 1958 թվականից սկսած՝ նա եղել է դետեկտիվ ակումբի անփոխարինելի նախագահը: Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանված են աշխարհի ավելի քան 100 լեզվով, այդ թվում նաև հայերեն։ Նրա «Մկան թակարդ» պիեսը բեմադրվել է 1952 թվականին և առ այսօր չի իջնում բեմի վրայից։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրությամբ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները ըստ թարգմանությամբ աշխարհում առաջինն են, երկրորդ տեղում այդ ցուցանիշով Ժյուլ Վեռնն է։

Շառլոթ Բրոնտե

charlotte bronte1 2800x1440 1 960x494 - Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

Շառլոթ Բրոնտեն ծնվել է 1816 թվականի ապրիլի 21-ին։ Տաս տարի չանցած հայրը Շառլոթին և նրա երեք քույրերին հանձնում է հոգևորականների աղջիկների համար բացված որբանոցը։ Այստեղ նրանց պետք է կրթոեին որպես ապագա դաստիարակչուհիներ։ Պատահական չէ, որ  այդ դպրոց-որբանոցը որպես նախատիպ է հանդիսացել «Ջեյն Էյր» վեպում Լոուդի դպրոցի համար։ Շուտով Շառլոթի քույրերը մահանում են տիֆի համաճարակից, իսկ հենց ինքը՝ Բրոնտեն ողջ է մոնում ու դառնում ամենահայտնի անգլիացի վիպասան -բանաստեղծուհիներից մեկը. «Ջեյն Էյր», «Շերլի», «Փոքր քաղաք», «Ուսուցիչը» վեպերը մեծ ճանաչում են բերում գրողին, իսկ նշված ստեղծագործություններից ամենահայտնին «Ջեյն Էյր»-ն է, որը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով և արժանացել մի քանի էկրանավորումների։

Ջոան Ռոուլինգ

rexfeatures 993074a - Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

Ջոան Ռոուլինգը ծնվել է 1965 թվականի հուլիսի 31-ին, հեղինակն իր ծննդյան օրը կիսում է աշխարհահռչակ կախարդի, իր իսկ ստեղծած կերպարի՝ Հարի Փոթերի հետ: Ռոուլինգը սկսել է ստեղծագործել դեռ մանուկ հասակում: Նա առաջին անգամ գիրք է հեղինակել 1971թ.-ին՝ 6 տարեկան հասակում: Հատկանշական է, որ Ջոանի ծնողները հանդիպել են «King’s Cross»  կայարանում, այն նույն վայրում, որտեղից ամեն տարի Հարի Փոթերը տեղափոխվում է կախարդական աշխարհ՝ Հոգվարթս:

Հարրի Փոթերի արկածների մասին առաջին գիրքը՝ «Հարրի Փոթերը և Փիլիսոփայական քարը» լույս է ընծայվում 1997 թվականին «Բլումբերգ» հրատարակչության կողմից, որը մասնագիտացած էր մանկական գրքերի հրատարակման վրա։ Նույն տարում գիրքը ճանաչվում է որպես տարվա լավագույն մանկական գիրք և դառնում բեսթսելեր։ 2000 թվականին Հարրի Փոթերի վիպաշարի առաջին երեք գրքերն արդեն վաճառվել էին 35 000 000 օրինակով, թարգմանվել 35 լեզուներով և հեղինակին բերել 480 000 000 ԱՄՆ դոլար։ Հարրի Փոթերի վիպաշարից վերջին՝ «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները» գիրքը լույս է տեսել 2007 թվականին։ Հարրի Փոթերի վիպաշարի բոլոր գրքերով ֆիլմեր են նկարահանվել։

Ջեյն Օսթին

119eae0faa517cc7f73b5c81e3ef0f81 - Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

Ջեյն Օսթինի մասին կենսագրական տեղեկություններից քիչ բան է հայտնի, հիմնականում մի քանի պահպանված նամակներից։ Օսթինը իր կյանքի ընթացքում գրել է ավելի քան 3000 նամակ, որոնցից մեզ են հասել միայն 161-ը։ «Զգացում և զգացմունքայնություն» , «Հպարտություն և նախապաշարմունք», «Մենսֆիլդ պարկ», «Էմմա». հենց այս վեպերի հրատարակությունների շնորհիվ Օսթինը մեծ համբավ է ձեռք բերում։ Ջեյնի գործերը բազմիցս էկրանավորվել են ու էկրանավորվում են մինչ օրս։

Լիլիան Վոյնիչ

5d70e88852404ef702a25c3c9aa85833 - Կին վիպասաններ, որոնք բեսթսելլերներ են հեղինակել

Իռլանդացի գրող Վոյնիչը բրիտանացի հայտնի մաթեմատիկոս Ջորջ Բուլի դուստրն է, և Միխայիլ Ուիլֆրեդ Վոյնիչի կինը։

Վոյնիչի ամենահայտնի գործը «Բոռ»-ն է։ Լիլիանին հաջողվում է ստեղծել է իր հերոսի՝ Արթուր Բերտոնի պատկերն ու բնավորությունը, ի դեպ, նույն կեղծանունն ուներ հույն հայտնի փիլիսոփա Սոկրատեսը։ 1897 թվականին «Բոռ»ը հրապարակվում է ԱՄՆ-ում և Անգլիայում։ Մեկ տարի անց հայտնվում է Ռուսաստանում ՝ ռուսական թարգմանությամբ, որտեղ ունենում է մեծ հաջողություններ։ Ավելի ուշ գիրքը բազմաթիվ անգամներ հրատարակվում է տարբեր լեզուներով, իսկ 1928, 1955 և 1980 թվականներին թվականներին Էթել Վոյնիչի վեպի հիման վրա նկարահանվել է «Բոռը» ֆիլմը։ Բոյնիչը հեղինակել է նաև «Ռուսաստանի հումորը» գիրքը, «Ջեք Ռեյմոնդ» վեպը։ Ավելի ուշ, տևական ժամանակ ոչինչ չի գրել, զբաղվել է երաժշտությամբ՝ ստեղծելով  մի քանի երաժշտական աշխատանքներ, որոնցից ամենահաջողվածը «Բաբելոն» երաժշտական երկն է։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա