«Кинопоиск»-ը զգուշացրել է օգտատերերին, որ փետրվարի 28-ից հետո Disney-ի և նրան պատկանող ստուդիաների արտադրած ֆիլմերն ու մուլտֆիլմերը կվերանան իր առցանց կինոթատրոնից, հայտնում է DTF-ը։
Մասնավորապես, «Кинопоиск»-ի կատալոգից կհեռացվեն «Աստղային պատերազմներ», «Տանը մենակ», «Կարիբյան ծովի ծովահենները», «Առյուծ արքան» (1994 թ. մուլտֆիլմը և 2019 թվականի ռիմեյքը), «Գիշերը թանգարանում», «Գիշատիչը», «Օտարը», Marvel-ի և այլ ֆիլմեր։
Առցանց կինոթատրոնը կզրկվի նաև Disney-ի հայտնի մուլտֆիլմերից՝ «Կենդանապոլիս», «Սառցե սիրտը», «Հոգի», «Վերև», «Խաղալիքների պատմությունը» և այլն:


