Logo

«Կինս հղի էր, իսկ ես ունակ չէի ընտանիք պահել»․ Մենդին՝ առանց ակումբի մրցաշրջանի մասին

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 23.05.2021ՍՊՈՐՏ
Chelsea keeper Edouard Mendy explains how he can reach Thibaut Courtois class - «Կինս հղի էր, իսկ ես ունակ չէի ընտանիք պահել»․ Մենդին՝ առանց ակումբի մրցաշրջանի մասին

«Չելսիի» դարպասապահ Էդուար Մենդին պատմել է իր կարիերայի ճանապարհի մասին:

Ֆուտբոլիստը 2014/15թթ․ մրցաշրջանն առանց ակումբի է անցկացրել:

«Բախտս բերել էր տան իրավիճակի հարցում: Ապրում էի Հավրում և կարող էի գտնվել ընտանիքիս կողքին: Ես գործազրկության նպաստ էի ստանում ու այն համարյա չէի ծախսում: Ընկերուհիս այդ ժամանակ հղի էր․ մեր առաջնեկին էինք սպասում: Շատ դժվար էր գիտակցելը, որ ունակ չեմ ընտանիքիս նորմալ կենցաղով ապահովել:

Գիտեի, որ պետք է լուծում գտնեմ: Կար 2 տարբերակ՝ կա՛մ հայտնվել պրոֆեսիոնալ ակումբում, կա՛մ գտնել աշխատանք, որով կկարողանայի մեզ համար ապրելու գումար հայթայթել: Դա ծանր շրջան էր, քանի որ տատանվում էի 2 տարբերակների միջև: Մի բանը կարծես պարտավոր էի անել, մյուսը՝ ցանկանում էի անել:

Ինչ-որ պահի սկսեցի դիմել հարցազրույցների մասնակցելու համար: Անցյալում բավականին լավ էի սովորել և գիտելիքներ ձեռք բերել բիզնեսի ու առևտրի ոլորտում: Լավ ընկեր ունեի, որը տղամարդկանց հագուստի խանութ ուներ: Նա վստահ էր, որ բիզնեսում կկարողանայի օգնել իրեն: Ինձ հնարավորություն տվեցին ղեկավարել խանութը:

Նա գիտեր, որ ես պատրաստվում էի փորձել պայմանագիր ստորագրել ֆուտբոլային ակումբի հետ, բայց հարցն այն էր՝ կհամաձայնեի արդյոք ընդունել այդ աշխատանքը, թե՝ ոչ․ հարցը շատ սուր էր դրված:

8 օր անց այն բանից, ինչ ընկերս առաջին անգամ պատմեց խանութում աշխատանքի անցնելու գաղափարի մասին, ինձ զանգահարեցին «Մարսելից»՝ առաջարկելով դառնալ պահեստային դարպասապահներից մեկը: Հենց այդ ժամանակ էլ ամեն ինչ սկսեց փոխվել»,- Մենդիի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը:

Սենեգալի հավաքականի դարպասապահը 2015-16թթ․ մրցաշրջանն անցկացրել է «Մարսելի» երկրորդ թիմում, 2016-2019թթ․ խաղացել «Ռեյմսում», իսկ 2019-20թթ․ մրցաշրջանում պաշտպանել «Ռենի» մարզական պատիվը, ինչից հետո համալրել «Չելսիի» կազմը։

Աբրամովիչի գահակալումը. Հիացավ Ռոնալդոյի հեթ-տրիկով և միջակ ակումբին գրանդ դարձրեց

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ